ՀՀ ԱԺ քաղաքական ուժերի ներկայացուցիչները մեկնել են Արցախ

Հայաստանի խորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչներն այսօր մեկնել Արցախ՝ նախագահ Բակո Սահակյանի հրավերով։ Ինչպես 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ պատգամավորները հանդիպելու են Արցախի նախագահ Բակո Սահակյանի և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվելու է ներհայաստանյան իրավիճակը։

«Որոշակի խաղաղ համակեցության, խաղաղ հանգուցալուծման հարցերն ենք քննարկելու»,- ասաց Մ.Մելքումյանը։

«Ելք» խմբակցությունից Արցախ է մեկնել Արարատ Միրզոյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ որևէ արտառոց բան չկա. «Նախատեսված է ներքաղաքական իրավիճակի քննարկում, երկու խորհրդարանների քաղաքական ուժերի հանդիպում, արտառոց որևէ բան չկա»։

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս