Էմիլ Բաբայանը չընտրվեց ՍԴ անդամ

Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում առաջադրված Էմիլ Բաբայանը չընտրվեց ՍԴ անդամ։

Այսօր Ազգային ժողովի նիստում քվեարկությունից հետո հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 54 պատգամավոր, անվավեր քվեաթերթիկ չկա, կողմ քվեարկել են 51-ը, դեմ՝ 3-ը։

Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Էմիլ Բաբայանի թեկնածությունը:

Ավելացնենք, որ ՍԴ անդամի ընտրության համար անհրաժեշտ է 63 ձայն։ Մինչ քվեարկությունը «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները հայտարարել էին ընտրությունը բոյկոտելու մասին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031