Պատվաստումներից հրաժարվում են 2-3%-ը

Ապրիլի 22-26-ը Հայաստանում հայտարարված է իմունիզացիայիեվրոպականշաբաթ: Այսօր Ծաղկաձորում իմունականխարգելման գործընթացի վերաբերյալ իրազեկմանը նվիրված սեմինարի ժամանակ ՀՀ ԱՆ փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը խիստ կարևորեց բնակչության շրջանում պատվաստումների կանոնավոր իրականացումը, քանի որ դա թույլ է տալիս կանխարգելել հիվանդացման դեպքերը, մահը կամ հաշմանդամությունը, վարակներից պաշտպանել բնակչության ստվար զանգվածները:

Ս.Խաչատրյանը նշեց, որ պատվաստումներից հրաժարվածներին այցելություններ են իրականացվում, և 5 ընտանիքներից 3-ը հաջորդ օրը գնացել և պատվաստվել են:

168.am-ի հարցին, թե ՀՀ-ում բնակչության ո՞ր մասն է սովորաբար հրաժարվում պատվաստումներից, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, ամեն տարիքային խմբում հրաժարվողները 2-3% են: Ըստ նրա՝ ամեն տարի մինչև մեկ տարեկան 40 հազար երեխա է պատվաստվում:

Տեսանյութեր

Լրահոս