Բաժիններ՝

Բանկերը չեն վախենում «Դ!ԵՄ ԵՄ»-ի ակցիայից

«ՀՀ բանկային համակարգի կապիտալիզացիան բարձր է և մի քանի բանկեր անցած տարի էականորեն ավելացրել են իրենց կապիտալը, ինչը լավ բուֆեր է համակարգի համար: Մեր բանկային համակարգը բավականաչափ իրացվելի է և նպատակն է սպասարկել հաճախորդներին: Անգամ եթե բոլոր բանկոմատները դատարկվեն, բանկային համակարգը ունակ է դիմակայելու և կդիմակայի տարբեր տիպի զարգացումներին: Չգիտեմ «Դ!ԵՄ ԵՄ» շարժման հիմնական շարժառիթը որն է բանկոմատները դատարակելու, բայց բանկոմատները դրա համար են, որ մարդիկ կանխիկացնեն իրենց միջոցները: Կարող են հանգիստ կանխիկացնել և, եթե անգամ 1000-ներով հանեն իրենց գումարները, «ԱրՔա» համակարգը նորմալ կաշխատի, թողունակությունն էլ կբավարարի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԿԲ ֆինանսական համակարգի կայունության ու զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը՝ մեկնաբանելով բանկոմատներից իրենց գումարները զանգվածաբար կանխիկացնելու վերաբերյալ «ԴԵՄ ԵՄ»-ի կոչը:

168.am-ի հարցին՝ համակարգի վրա ինչպե՞ս է ազդում այն, որ ՀՀ քաղաքացիներից շատերը դիմումներ են գրում, որ կուտակային 5% պահումները չարվեն իրենց աշխատավարձից, Ա. Գրիգորյանը պատասխանեց միայն, որ ՍԴ որոշման համաձայն՝ օրենքը գործում է մինչև սեպտեմբերի 30-ը:

Մեր հարցին, թե ի՞նչ ազդեցություն կունենա տույժ-տուգանքները կասեցնելու վերաբերյալ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությունը, Գրիգորյանը նշեց, որ դա օրենսդրական նախձեռնություն է լինելու, իսկ թե երբ կկիրառվի, պարզ չէ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս