Բաժիններ՝

Օսկանյանը հայտարարագիր չի ներկայացրել

ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը 2013 թ. համար գույքի ու եկամուտների հայտարարագիր չի ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով:

Հիշեցնենք, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32 և 33-րդ հոդվածների պահանջների համաձայն` բարձրաստիճան պաշտոնատար անձինք և նրանց հետ փոխկապակցված անձինք պարտավոր են ոչ ուշ, քան մինչև 2014թ. փետրվարի 15-ը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնել 2013թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը:

Փաստորեն, Վարդան Օսկանյանը խախտել է օրենքը:

Խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԿԸՀ ներկայացրած հայտարարգրում Օսկանյանը նշել էր 1 տուն Գլենդելում (200 քմ մակերեսով), 1 հողատարածք Ծաղկաձորում (800 քմ), բանկում՝ 1 մլն 100 հազար դոլար: Նախքան պատգամավոր դառնալը Վ.Օսկանյանը տարեկան եկամուտ չի ունեցել, ինչպես նաև, ըստ հայտարարագրի, չուներ շարժական և թանկարժեք գույք, արժեթուղթ կամ այլ ներդրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս