Բաժիններ՝

Գյուղկոոպերացիան թափ է հավաքում

Հայաստանում արդեն գործում են շուրջ 60 գյուղացիական կոոպերացիաներ: Ինչպես 168.am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը, կոոպերացիայի ստեղծումն ու զարգացումը այս տարի կշարունակվեն նույն տեմպերով:

«Կյանքը ցույց տվեց, որ կտրտված, մանր հողակտորներից երբեք արդյունավետ, զարգացած գյուղատնտեսություն չես կարող ապահովել: ՀԲ ԾԻԳ-ի կողմից «Արոտների արմատական բարելավում» ծրագրի շրջանակներում ՀՀ 6 մարզերում լայնամասշտաբ աշխատանքներ են տարվում և այսօրվա դրությամբ շուրջ 60 կոոպերատիվներ են գործում, շարունակական աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ»,- ասաց Ս. Գալստյանը:

Նա նշեց, որ գյուղոլորտին պետական աջակցությունն առաջին հերթին կոոպերատիվներին է տրվում՝ պարարտանյութ, սերմացու և այլն, որպեսզի արդյունավետ լինի հողի մշակությունը:

Փոխնախարարի խոսքով՝ կոոպերացիաների ստեղծման ու գործունեության ժամանակ խստորեն պահպանվում են հողի սեփականատերերի շահերը, և այնպես չէ, որ այդ մարդիկ զրկվում են իրենց հողերից. «Զարգացման այս տեմպերը ու կյանքը ցույց են տալիս, որ գործողները կարողանում են արդյունավետ աշխատել»:

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ են գյուղացիները խուսափում, դժկամությամբ գնում այդ քայլին, Ս.Գալստյանը պատասխանեց. «Ամեն մի նորը դժվարությամբ է ընդունվում: Օրինակ՝ ինչու ֆոսֆորական ու կալիումական պարարտանյութեր չուզեցին ազոտականի չափ, այն էլ այն դեպքում, որ 5000 դրամ 1 պարկի մեջ սուբսիդիա ենք տալիս»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս