Ինչու է ծաղկում բանկային համակարգը
«ՀՀ-ում ֆինանսական միջնորդության մակարդակը բավականին ցածր է եղել, վերջին մի քանի տարում է աճել, և այսօր ունենք համակարգ, որը դինամիկ աճում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԿԲ ֆինանսական համակարգի կայունության ու զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է ՀՀ-ում բանկային համակարգը ծաղկում այն դեպքում, երբ բնակչության թիվը նվազում է, տնտեսության աճը՝ դանդաղում:
Ըստ նրա՝ նախկինում մարդիկ քիչ են օգտվել բանկերից, հետո սկսել են շատ օգտվել, ինչի արդյունքւմ էլ աճ է գրանցվում: Գրիգորյանի համոզմամբ՝ միջինժամկետ ժամանակահատվածում տնտեսությունն ու ֆինանսական համակարգի աճերը կհավասարվեն և համաքայլ կընթանան:
168.am-ի դիտարկմանը, որ որոշ քաղաքական գործիչներ հայտարարում են, որ ՀՀ ժողովրդի 99%-ը բանկերում վարկերի տակ է, և արդյոք նոր աճի տեղ կա՞, Ա.Գրիգորյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, որտեղից է այդ վիճակագրությունը: Ես չունեմ նման ինֆորմացիա, բայց եթե մեր բնակչության 99%-ը լինի բանկերում սպասարկվող, դա կլինի իդալական ձեռքբերում շատ զարգացած երկրների համար, ոչ միայն Հայաստանի»: