Քաղաքական կյանքի «ջոյստիկը» ՀՀԿ-ի ձեռքին է. Արմեն Աշոտյան

«Քաղաքակիրթ կայացած քաղաքական մշակույթը պահանջում է, որ քաղաքական ապահարզանները լինեն բարեկիրթ և քաղաքակիրթ: Մենք պետք է բարձր գնահատենք այն համատեղ քաղաքական կյանքը, որ ապրել ենք միասին: Ես անձամբ շնորհակալություն եմ հայտնում ՕԵԿ-ին՝ իրենց օրենսդրական նախաձեռնությունների համար: ՕԵԿ-ը կարող է իր ուրույն ճանապարհը հարթել»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ ԿԳՆ պաշտոնակատար Արմեն Աշոտյանը:

Ըստ նրա՝ ՀՀ նախագահի կողմից վերջին շրջանում իրականացված բոլոր քայլերը քաղաքական կյանքի ռեստարտ է և քաղաքական կյանքի «ջոյստիկը» ՀՀԿ-ի ձեռքին է:

Հարցին՝ արդյոք ՕԵԿ-ը դառնալո”ւ է ՀՀԿ-ին առընթեր ընդդիմություն, Աշոտյանը պատասխանեց, որ եթե նախկին բոլոր կոալիցիոն գործընկերներին համարենք ՀՀԿ-ին առընթեր ընդդիմություն, ապա ՕԵԿ-ն այդտեղ առաջինը չի կարող լինել, որովհետև արդեն կան քաղաքական ուժեր, որոնք ՀՀԿ-ի հետ համատեղ քաղաքական կյանք են ապրել:

Անդրադառնալով վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակմանը և արդյոք դա ռեգրե՞ս է, թե՞ պրոգրես, Ա.Աշոտյանը հայտարարեց, թե ՀՀ-ում ամեն ինչ գնում է դեպի պրոգրեսի, իսկ քաղաքական կյանքը պահանջում է զարգացումներ:

Կարդացեք նաև

Հարցին՝ կարելի՞ է Հ.Աբրահամյանին Տիգրան Սարգսյանից ավելի բարձր տնտեսագետ համարել, Ա.Աշոտյանը պատասխանեց. «Ես ինքս տնտեսագետ չեմ և չեմ կարող համապատասխան գնահատականներ տալ, հատկապես ուզում եմ շեշտել, որ քաղաքական նեղմտություն է վարչապետի պաշտոնը կապել բացառապես տնտեսագիտության հետ, որովհետև վարչապետը քաղաքական ֆիգուր է, իհարկե, որոշակի նաև մասնագիտական հմտություններ են պետք՝ և´ քաղաքական կյանքի, և´ կառավարման, և´ ֆինանսատնտեսական ոլորտի»:

Տեսանյութեր

Լրահոս