Բաժիններ՝

Հովիկ Աբրահամյանը՝ «Դ!ԵՄ ԵՄ»-ի ակտիվիսստներին. Եթե նայեք աչքերիս, կտեսնեք, որ անկեղծորեն եմ ասում

Բաղրամյան 26-ում «Դ!ԵՄ ԵՄ»-ի ակցիայի մասնակիցների մոտ էր գնացել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Դ!ԵՄ ԵՄ»-ի ակտիվիսստները ներկայացրին իրենց պահանջները:

«Ես շնորհակալ եմ այս հանդիպման համար և լինելու եմ անկեղծ: Ես ձեր բոլոր մտահոգություններին տեղյակ եմ: Ես առաջին քայլը կատարել եմ: Մեր քննարկումները չպետք է լինեն փողոցում: Պատրատ եմ գործնական քննարկումներ սկսել: Ես առաջին քայլն արել եմ: Դուք կարող եք վստահ լինել, որ մենք կարող ենք հաջողություն ունենալ համատեղ քննարկումների արդյունքում»,- ասաց Հ.Աբրահամյանը:

Նա առաջարկեց աշխատող խմբի հետ աշխատել, չսպասել մինչև սեպտեմբերի 30-ը, և մինչև հունիսի վերջը ներկայացնել նոր օրինագիծը:

«Եթե նայեք աչքերիս, կտեսնեք, որ անկեղծորեն եմ ասում»,- նշեց Հ.Աբրահամյանը:

Ցուցարարները պահանջեցին շտապ կերպով կատարել իրենց առաջնային պահանջները, մասնավորապես՝ հեռացնել էլեկտրոնային հաշվետվությունների ինքնաշխատ հաշվիչը, որպեսզի գործատուների շրջանոմ առկա խուճապը անցնի, որից հետո կմիանան օրենքի փոփոխությունների քննարկումներին:

«Հավատացեք, խնդրում եմ, ինձ վստահեք»,- կրկնեց Հ.Աբրահամյանը և խոստացավ հնարավոր ամեն ինչ անել ու ապրիլի 28-ին ԱԺ ներկայացվելիք նախագիծը նախապես հրապարակել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս