Կառավարությունը 115.7 միլիոն դրամ տրամադրեց՝ որպես սպառած գազի դիմաց փոխհատուցում

Հայաստանի անապահով ընտանիքների սպառած գազի դիմաց որպես փոխհատուցում ՀՀ կառավարությունը «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը կփոխանցի 115 մլն 765 հազար դրամ: Այս մասին որոշում այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստում: Ինչպես նշեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Արմեն Մովսիսյանը, գումարը պետք է վճարվի էլեկտրաէներգետիկ համակարագերի վերազինման և արդիականացման ծրագրերի արդյունքում տնտեսված գումարից: Գազի սակագնի մասնակի փոխհատուցումից կօգտվի շուրջ 57 հազար ընտանիք:

«Խոսքը վերաբերում է 2013 թ-ի ապրիլի 1-ից մինչև 2013թ. հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում սպառված բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցմանը»,- նշեց Ա.Մովսիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930