Բաժիններ՝

Սերժ Սարգսյանի խնայողությունները մեկ տարում ավելացել են 20.8 միլիոն դրամով

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խնայողությունները մեկ տարում ավելացել են 20 մլն 800 հազար դրամով: Ինչպես տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով նրա ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրից, 2013 թ. հարկային տարվա սկզբում Ս.Սարգսյանի բանկային հաշվեհամարին եղել է 108.6 մլն դրամ, իսկ տարվա վերջում՝ 129.4 մլն դրամ:

ՀՀ նախագահի տարեկան եկամուտը կազմել է 25 մլն 943 հազար դրամ, որից 3 մլն 898 հազար դրամը և 1 մլն 864 հազար դրամը տարբեր աղբյուրներից Ս.Սարգսյանին վճարված աշխատավարձն է, 12 մլն 180 հազար դրամը՝ ավանդներից կամ փոխառություններից ստացված տոկոսը, իսկ 8 մլն դրամն այլ եկամուտ է:

Ի տարբերություն Սերժ Սարգսյանի՝ նրա տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի դրամական միջոցները պակասել են՝ տարվա սկզբի 117.1 մլն դրամից տարվա վերջում հասնելով 106.2 մլն դրամի: Բայց ի տարբերություն Սերժ Սարգսյանի՝ Ռիտա Սարգսյանը տարվա ընթացքում ոչ մի եկամուտ չի ունեցել:

Անցած տարում, ըստ հայտարարագրի, Սերժ և Ռիտա Սարգսյանները ձեռք չեն բերել ոչ մի անշարժ կամ շարժական գույք, ոչ մի թանկարժեք իր:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս