Բաժիններ՝

ՊԵԿ-ը ստուգումներ կանցկացնի՝ տնտեսվարողի ցանկությամբ

Այսօր կառավարության նիստում հավանություն տրվեց «Հայաստանի Հանրապետությունում այլընտրանքային հարկային ստուգումների մասին» և հարկից մի շարք օրինագծերի փաթեթին: Զեկուցող ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը նշեց, որ այընտրանքային հարկային ստուգումների ինտիտուտ է ներդրվում, նախատեսվում է, որ հարկային մարմինները ստուգում կիրականացնեն բոլոր այն դեպքերում, երբ տնտեսվարողը կամավոր ցանկություն է հայտնում իր մոտ ստուգումներ անցկացնել, և այս դեպքում տուգանքներ չեն կիրառվելու, այլ ժամկետ է սահմանվելու գումարները վճարելու համար:

Ըստ Գ.Խաչատրյանի՝ այլընտրանքային հարկային ստուգումները կբարելավեն ներդրումային միջավայրը: ՊԵԿ նախագահը նշեց, որ այս ծառայությունը տնտեսվարողների համար կլինի վճարովի:

«Վճարների չափը և ով է ծառայությունը մատուցելու. այս հարցերն ինձ մոտ քննարկենք, հասկանանք: Սա շատ կարևոր օրենք է»,- ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Հ.Աբրահամյանը նաև հավելեց, թե քաղաքականություն է սկսվել, որ բիզնեսին պետք է հնարավորություն տան, որ զարգանա. «Ամեն ինչ պետք է անենք, որ հեշտացնենք բիզնեսի կյանքը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930