
Ազգային ժողովի մեքենաները վաճառվում են

Ազգային ժողովն աճուրդի է հանում իր աշխատակազմին ամրացված 17 միավոր տրանսպորտային միջոցը՝ 14 հատ «ԳԱԶ-31», 1 հատ «ՄԻՑՈւԲԻՇԻ GALANT» և 2 հատ «ՊԵԺՈ 406» մակնիշի մեքենաներ: Մեքենաների ընդհանուր արժեքը գնահատվոմ է 23 մլն 21 հազար դրամ: Մեքենաները հիմնականում 1999 թ. և 2003 թ. արտադրության են և ունեն 100 % մաշվածություն:
Ի դեպ, առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են նոր աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով: