Բաժիններ՝

Արտագաղթի ազդեցությունը ռեալ զգացվում է ոլորտի վրա. «Ակցեռն»-ի տնօրեն

Մեր զրուցակիցն է «Ակցեռն» կորպորացիայի նախագահ Հակոբ Բաղդասարյանը:

 

– Պարոն Բաղդասարյան, ինչպե՞ս գնահատում զարգացումները անշարժ գույքի շուկայում:

– Մի շատ կարևոր փաստ կարող ենք արձանագրել, որ տնտեսության վատթարացմանը անշարժ գույքն առաջինն է արձագանքում, իսկ լավացման հետ կապված՝ վերջինը: Դա միշտ պետք է հիշել: Եթե տնտեսությունն ակտիվություն արձանագրի, հիմնականում ներդրումների ներգրվման, դատական համակարգի ավելի անկախացման, արտադրության խթանման, բանկային ոլորտի ակտիվացման, վարկային պայմանների մեղմացման առումով, և այլն, եթե այս գործոնները տեղի ունենան, դա դրական արդյունք կթողնի անշարժ գույքի շուկայի վրա:

– Եթե հաշվի առնենք, որ անցած տարի տնտեսական աճը 7.2%-ի փոխարեն եղավ 3.2%, արտաքին ներդրումները տարեցտարի 50%-ի չափով կրճավում են, փաստորեն՝ ոլորտում դրությունը դեռևս վատթարացման փուլո՞ւմ է:

– Տնտեսության ակտիվացման ակտիվ փուլ դեռ չենք մտել: Բայց դա հնարավորինս արագ պետք է, որովհետև մեր նման նոր զարգացող երկրների աճը պետք է լինի ոչ թե 3-4%, այլ 27-30%, որովհետև մեզ մոտ այնքա~ն աճի տեղ կա: Մենք պետք է մի քիչ անհամաչափ աճենք ու չհամեմատվենք միջազգային աճի հետ: Կայացած երկրներում կարող է, ասենք, նույնիսկ 1% աճը դրական ազդեցություն թողնել ամեն ինչի վրա, բայց եթե քաշային առումով զարգացած երկրին թույլատրելի է x չափի աճ, նոր զարգացող երկրի համար դա ընդունելի չէ և պետք է 10 անգամ X:

– Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված ի՞նչ սպասումեր ունեք:

– Իմ անձնական կարծիքով՝ լավ կլիներ, եթե առայժմ ձեռնպահ մնայինք թե´ Մաքսային, թե´ եվրոպական ուղղությամբ շարժվելուց և հավասարակշռություն պահպանեինք: Այս փուլում, ելնելով ռիսկերից, կարելի էր ձեռնպահ մնալ, որովհետև Մաքսային միությունն էլ դեռ կայացման ու հաստատման խնդիր ունի: Այստեղ գործում է 50/50 հավանականությունը՝ ՄՄ-ն հաջող եղավ, շահում ենք, անհաջող եղավ՝ տուժում ենք: Ժամանակը ցույց կտա:

– Այսօր ՀՀ-ում էլիտար շինարարութունից անցում է կատարվոմ էկոնմ կարգի շինարարության: Ձեր կարծիքով՝ այս կարգում պահանջարկն ինչպիսի՞ն է:

– Էկոնոմ դասի բազմաբնակարան բնակարանների կառուցապատումն իրացման ավելի մեծ շանս ունի, քան էլիտարը: Դաշտում փոփոխությունը պատահական չէ: Այստեղ խնդիրները դեռևս քիչ են, ծավալը փոքր է և մեծ խնդիրներ չեն էլ կարող լինել:

–  Եթե համեմատեք նախաճգնաժամային շամանակաշրջանում ու ներկայումս իրականացվող գործարքների քանակը, ի՞նչ փոփոխություն կա:

– Արտագաղթի ազդեցությունը ռեալ զգացվում է ոլորտի վրա: Նախաճգնաժամայինի համեմատ հիմա կրկնակի, եռակի պակասել է գործարքների թիվը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս