Նիկոլ Փաշինյանը՝ Բերձորի դեպքերի մասին. «Կասկածի տակ դրվեցին ՀՀ-ի պնդումները, թե ԼՂ-ում կա ժողովրդավար իշխանություն»
Այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «խայտառակ միջադեպ» բնորոշեց Հիմնադիր խորհրդարանի անդամներին դեպի ԼՂՀ ավտոերթի ժամանակ ծանրագույն ծեծի ենթարկելը:
Ըստ նրա՝ դրանով կասկածի տակ դրվեցին ՀՀ-ի պնդումները, թե ԼՂ-ում կա ժողովրդավար իշխանություն: Փաշինյանի խոսքով՝ ՀՀ ԱԺ պատվիրակության ԼՂ այցի ժամանակ ինքը նշել է, որ մեղավորները պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության, իսկ այդ միջադեպին պետք է հետևեն բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկություններ, բայց մինչև օրս քրգործ չի հարուցվել: