Արամ Մանուկյան. «Ո՞վ է Շավարշ Քոչարյանը, կամ՝ նախարարությունը, որ 3 անգամ չի պատասխանում Ազնավուրի պաշտոնական գրությանը»

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ ՄԱԿ-ը, որի անդամ է ՀՀ-ն և պարտավոր է կատարել հանձնարարությունները, ՀՀ դեսպան Շարլ Ազնավուրի միջոցով ՀՀ կառավարույանը 3 անգամ նամակ է փոխանցել՝ կապված Մարտի 1-ի դեպքերի հետ՝ պահանջելով 2 հարցի պատասխան՝ ինչպիսի՞ պատժամիջոցներ են կիրառվել անհամաչափ ուժ կիրառողների հանդեպ և ի՞նչ միջոցներ են ձեռնակվել տուժողներին համարժեք փոխհատուցում տալու համար: Ընդ որում, նրա խոսքով, Շավարշ Քոչարյանը, ըստ էության, իրեն պատասխան չի տվել խնդրի հետ կապված:

«Մի քանի օրից ՄԱԿ-ում քննարկվելու է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության զեկույցը: 3 անգամ Շարլ Ազնավուրին նամակ են գրել ու ԱԳՆ-ն չի պատասխանել»,- ասաց Մանուկյանը:

ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը հայտարարեց, թե այս պահին պատասխան չունի, հարցը կուսումնասիրի ու գրավոր կպատասխանի:

«Հարգելի՛ լրագրողներ, ես պատրաստ եմ ամբողջ նամակագրությունը, այս էպոպեան ներկայացնել, տրամադրել,- ասաց Ա.Մանուկայնը՝ հավելելով, որ Մարտի 1-ին անցնում են փողոցային պայքարի: Նա նշեց, որ ԱԺ-ում պայքարի բոլոր միջոցները սպառել է: Ըստ պատգամավորի՝ այս խնդիրը վերաբերում է ոչ թե իրեն, ոչ թե տուժածներին, այլ ՀՀ վարկանիշին:

«Ո՞վ է Շավարշ Քոչարյանը, կամ տվյալ դեպքում նախարարությունը, որ 3 անգամ պաշտոնական գրությանը չի պատասխանում: Գնացեք ձեր հարցերը կարգավորեք»,- բորբոքվեց Մանուկյանը:

Է.Նալբանդյանը շտապես հավաստիացնել, թե 2 օրվա ընթացքում կպատասխանեն, սակայն Մանուկյանը կրկնեց, որ այդ ժամանակ արդեն ՄԱԿ-ում կրկին կքննվի ՀՀ հարցը:

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

Տեսանյութեր

Լրահոս