Բաժիններ՝

Կարեն Ճշմարիտյան. «Մենք վարչական մահակը փոխարիում ենք տնտեսականով»

Ազգային ժողովի նիստում այսօր քննարկվում է «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Ինչպես ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, առաջարկվում է ՓՄՁ-ների 58.35 մլն դրամի շեմը բարձրացնել մինչև 113.4 մլն:

Ըստ փոփոխությունների՝ փաստաթղթավորման բացակայության դեպքում նախկին 3%-ի փոխարեն, որ դարձվել էր 1% և առաջացրել տնտեսվարողների դժգոհությունը, այժմ ստիպված են լինելու վճարել 5%: Ճշմարիտյանը նշեց, որ շրջանառության հարկը կարող է նվազեցվել առևտրական գործունեություն իրականացնողների կողմից անմիջականորեն վաճառքի/վերավաճառքի նպատակով օրենքով սահմանված պահանջներին համապատասխան ապրանքներ ձեռք բերելու փաստաթղթավորված գործարքների հանրագումարի 4 %-ի չափով: Սակայն հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված շրջանառության հարկը չի կարող պակաս լինել առևտրական  գործունեություն իրականացնողների համար հարկվող օբյեկտի 1.5%-ից: Նախարարը նշեց, որ հնարավոր կայունության կանխատեսումն արված է 3-5 տարի ժամկետով:

«Մենք մեր նպատակից ետ չենք կանգնում: Այնուամենայնիվ պետք է փաստաթղթավորեն: Մենք վարչական մահակը փոխարիում ենք տնտեսականով, կոպիտ ասած»,- հայտարարեց Ճշմարիտյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս