
Հայկական կողմը բանակցում է ռուսների հետ՝ փոխարժեքի և գազի գնի փոխկապակցվածության հարցով

Հայկական կողմը ներկայումս բանակցում է ռուսական կողմի հետ, որպեսզի գազի գինը դոլար-դրամի փոխարժեքով պայմանավորված չփոխվի: Այս մասին այսօր ԱԺ նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թ. ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:
Ըստ նրա՝ այդ բանակցություններից հետո էներգետիկ կայանները կգնահատեն, որից հետո կա՛մ սակագնի վերանայման համար կներկայացնեն հայտեր, կա՛մ չեն ներկայացնի:
«Այս պահին անորոշ է վիճակը»,- ասաց Ռ.Նազարյանը՝ հավելելով, որ գազի ու էլեկտրաէներգիայի գները փոխկապակցված են և ուղիղ կապված են դոլար-դրամ փոխարժեքի մեծության հետ: