Գագիկ Ջհանգիրյան. Մարտի 1-ի չբացահայտված սպանությունները մեր երկրի ամոթն ու խայտառակությունն են
«Լրանում է մարտի 1-ի ոճրագործության 7-րդ տարին. ո՛չ մարդասպաններն են պատժված, ո՛չ այդ սպանդի կազմակերպիչները: Փոխվել են Հանրապետության գլխավոր դատախազը, ՀՔԾ-ի պետը, ոստիկանապետը, քննչական խմբի ղեկավարը, բայց ունենք այն, ինչ ունենք»,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:
Ըստ նրա՝ վերջին տարվա միակ նորությունը ՀՀ գլխավոր դատախազի՝ սպանությունների գործերը մայր գործից առանձնացնելու և առանձին վարույթներով քննելու հանձնարարականն էր. «Ժամանակ է՝ ձգում են, կամ էշը կսատկի, կամ էշատերը» մտադրությամբ»:
Ջհանգիրյանի խոսքով՝ անկախ կառավարման ձևից ու քաղաքական ռեժիմից, պետությունը չի կարող չպատժել սպանությունները. «Մարտի 1-ի չբացահայտված սպանությունները մեր երկրի ամոթն ու խայտառակությունն են: ՀՀ ԱԺ-ն անթաքույց կրում է այդ խայտառակության իր պատվավոր բաժինը»: