Բաժիններ՝

ՀԷՑ-ը պարտքերի մեջ է խրվել. Ռոբերտ Նազարյան

«ՀԷՑ-ը պարտքերի մեջ է խրվել, կան ֆինանսական լուրջ խնդիրներ: Առաջինը՝ նրանք վերցրել են կարճաժամկետ վարկեր, որոնց սպասարկումը բերելու է լուրջ խնդիրներ: Կա նաև մեր՝ հանձնաժողովի մեղքը, որովհետև 2012-14թթ-ին, երբ բալանսի հաշվարկ էինք անում, չպահպանվեցին, որովհետև սակավաջուր տարի եղավ, և ատոմակայանը 88 օր չնախատեսված շարքից դուրս եկավ, ու արդյունքում 27 մլրդ դրամի չնախատեսված վնաս կրեց Ցանցերը: Ու հայտնվել են վատ վիճակի մեջ, տարեկան 3.5մլրդ դրամի վնասի կուտակում է բերում»,- այսօր ԱԺ նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թ-ի գործունեության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարարեց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Պատգամավոր Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, եթե ՀԷՑ-ի վիճակն այնքան վատ է, որ առողջացման ծրագիր է գրվել (որը սնանկ ընկերությունների համար է կիրառվում), բայց վնասն առաջացել է կոռուպցիայի, կեղծ ներդրումների և այլնի արդյունքում, ո՞ւր էր այդ ժամանակ հանձնաժողովը:

Ռ.Նազարյանը պատասխանեց, որ թեև ՀԷՑ-ը վատ ֆինանսական վիճակի մեջ է, բայց դա չի նշանակում, որ ամբողջ վնասը պիտի փոխհատուցեն: Ըստ նրա՝ նաև ընկերության մարժան է պակաս ստացվել վերջին 2-3 տարում, բայց «ոնց ուզում է՝ փակի, դա իր խնդիրն է»: Նա նշեց, որ ՀԾԿՀ-ն չէր կարող կանխատեսել, որ խիստ սակավաջուր տարի կլինի ու ստիպված կլինեն թանկ էլեկտրաէներգիա գնել, իսկ երբ շուկայականից ավելի բարձր ներդրում է հաշվարկել, ՀԾԿՀ-ն նվազեցրել է:

«Ամեն դեպքում 27 մլրդ դրամը հարկատուների վրա ենք դրել, մնացած մասով ՀԾԿՀ-ի աշխատանքը ողջունելի է: Գիտեք, շատ դժվար է մարդկանց բացատրել, որ ընկերությունը վատ են կառավարել, հիմա դու ավելի վճարի էլեկտրաէներգիայի դիմաց, որ միլիոնավոր աշխատավարձ ստացող պաշտոնյանները վատ են կառավարել»,- հակադարձեց Մարուքյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս