Գալուստ Սահակյանը՝ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու մասին. «Իրավական տեսանկյունից կան հիմնավորումներ»
«Եթե առաջնորդվենք ցանկություններով, ապա կարող ենք նախադեպեր ստեղծել, որովհետև իրավական տեսանկյունից կան մանդատը զրկելու հիմնավորումներ: Սպասում եմ լրացուցիչ պատճառաբանությունների, դրա վերաբերյալ նամակ եմ ուղարկել Գագիկ Ծառուկյանին, որպեսզի հիմնավոր պատասխանի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ փուլում է Գագիկ Ծառուկյանի բացակայոթյունների հարցի քննությունը: Գ. Սահակյանի կարծիքով՝ ԲՀԿ-ն պետք է կարողանա այս նոր իրավիճակում նոր ռազմավարությամբ հանդես գալ:
Մարտի 1-ի հանրահավաքի վերաբերյալ Գ.Սահակյանը նշեց, որ տարիներ շարունակ լսում է «հուժկու» հանրահավաք անելու սպառնալիքներ, բայց երբեք ականատես չի եղել: