Գալուստ Սահակյանը բարկացավ ու հորդորեց անջատել Լևոն Զուրաբյանի խոսափողը

Ինչպես տեղեկացրել ենք՝ ՀՀ-ում առաջացած կառավարման ճգնաժամ մասին ԱԺ հայտարարության նախագծի քվեարկությունից առաջ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց: 20 րոպե անց նախագիծը դրվեց քվեարկության, սակայն 16 կողմ, 67 դեմ, 6 ձեռնպահ ձայներով այն չընդունվեց:

Նախագծի հեղինակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ
ՀՀ-ում կառավարման ճգնաժամի քննարկումը ԱԺ-ում քաղաքական մեծամասնությունը փորձեց տեղափոխել անձնական վիրավորանքների դաշտ:

«Արձագանքը բացարձակ համարժեք չէ ստեղծված իրավիճակին: Չեն ըմբռնում…»,- հայտարարեց Զուրաբյանը, բայց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը բարկացած կարգադրեց անջատել նրա խոսափողը՝ նշելով, որ Լ.Զուրաբյանի խոսքը չի վերաբերում վարման կարգին, իսկ ելույթ ունենալու իրավունք չունի:

Տեսանյութեր

Լրահոս