Ինչո՞ւ եք փակում փոքր բանկերը. Հրանտ Բագրատյան
Անցած տարեվերջին կարևորագույն սխալ է տեղի ունեցել Կենտրոնական բանկում, երբ բանկերի կապիտալի չափը 5 մլրդ դրամից որոշեցին դարձնել 30 մլրդ դրամ: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին ասաց պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
«Բանկի կապիտալն ունի ընդամենը պաշտպանողական, կարգավորիչ նշանակություն բանկի համար: Անցել է այն դարը, երբ ֆիքսում են մեծ գումար: Բանկ է, կարող է 27 մլրդի է ուզում վարկավորել»,- ասաց Բագրատյանը՝ նշելով, որ աշխարհում միայն 5 երկիր կա, որտեղ ավելի բարձր է կապիտալի շեմը: Ըստ Բագրատյանի՝ սա ոչ թե սխալ է, այլ ձեռառնոցի է, օրինակ՝ ՌԴ-ում 4 մլն դոլար է, Հայաստանում 60 մլն են վերցնում: Նա նշեց, որ դրանով թանկանում է վարկավորումը, արդյունքում հունվարին ունենք տնտեսության անկում: Նա նշեց, որ նույնը կուտակայինի հետ էր: Բագրատյանի բնորոշմամբ՝ բացարձակ անհեթեթ որոշում է, որ պետք է ուղղել: Նա հարց ուղղեց, թե ինչո՞ւ եք փակում փոքր բանկերը՝ Զարգացման հայկական բանկը, Պրոկրեդիտ բանկը և այլն: