Բաժիններ՝

Հեռուստադիտողները բողոքում են սերիալներից և եթերից հնչող հայերենից

Այսօր Ազգային ժողովի նիստում այս պահին ներկայացվում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2013 թվականի գործունեության մասին հաղորդումը: Հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը՝ ներկայացնելով զեկույցը, նշեց, որ հանձնաժողով մուտքագրվել է 731 գրություն, ՀՀ քաղաքացիներից և կազմակերպություններից` 13 դիմում-բողոք (հեռուստաընկերությունների հաղորդումների անորակ լինելու, լեզվի անարատության, անբարեխիղճ գովազդ հեռարձակելու մասին և այլն), որոնց պատասխանել են համաձայն գործող օրենսդրական ակտերին:

«Լեզուն ու սերիալները մեր խնդիրը չի իրականում, բայց նամակները փոխանցում ենք տվյալ հեռուստատեսության ղեկավարությանն ու բավականին լավ աշխատանք է մեր միջև, օպերատիվ արձագանքում են»,- ասաց նա:

Պատգամավոր Մարգարիտ Եսայանը նկատեց, որ բավականին ուշացած է լսվում զեկույցը և ավելի օպերատիվ լինելու դեպքում ԱԺ-ն կարող է ավելի շատ աջակցել անհրաժեշտության դեպքում:

Գ.Բունիաթյանը նշեց, որ թվայնացման հետ կապված «պաուզա» են վերցրել, դրա հետ կապված փոփոխութուն կլինի թե՛ հանձնաժողովի, թե՛ հեռուստատեսությունների աշխատանքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս