
Մուշեղ Պետոյանը դուրս եկավ ԲՀԿ-ից

Պատգամավոր Մուշեղ Պետոյանն իր գրավոր դիմումի համաձայն դադարեցրել է անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը: Այս մասին այսօր Ազգային Ժողովի նիստի սկզբում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Դրանից հետո դահլիճում զգալի աշխուժություն սկսվեց ու Գ.Սահակյանը, որ պատրաստվում էր քվեարկության դնել նախորդ օրը քննարկնված հարցերը, մի պահ լռեց:
«Ուզում եմ նկատելի դարձնել այս աշխուժությունը միանգամից»,- ասաց նա և շարունակեց վարել նիստը:
ԱԺ-ն քվեարկեց ու ընդունեց «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից օրենքները: