Բաժիններ՝

Նախարարները հերքում են Հերմինե Նաղդալյանի հայտարարությունները

Ազգային ժողովի պատգամավորների և կառավարության անդամ նախարարների տեղեկությունները միմյանց հակասում են: Խոսքը վերաբերում է «Շահութահարկի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխություններին, որ 50 մլրդ դրամ արտահանման դեպքում շահութահարկը 10%-ից նվազեցվում է 2%: Հարցի շուրջ ԱԺ-ում այսօր առավոտյան ծագած վիճաբանության ժամանակ ԱԺ փոխփոսնակ Հերմինե Նաղդալյանն օրենքի ընդունման շտապողականությունը բացատրել էր նրանով, թե հակառակ դեպքում այն չի հասցնի ուժի մեջ մտնել մայիս-հունիսին, երբ գյուղատնտեսական արտահանումներն արդեն սկսված են լինելու: «Մեր խնդիրը գյուղատնտեսական արտահանումներին նպաստելն է»,- հայտարարել է Նաղդալյանը:

Մինչդեռ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը լրագողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե կա՞ արդյոք նման կազմակերպություն գյուղոլորտում, որ կարող է այդ ծավալի արտահանում իրականացնել, ասաց՝ «չկա, կլինի»: Նա հերքեց ընդդիմադիր պատգամավորների պնդումները, թե արտահանման մենաշնորհացում կարող է լինել:

Ս.Կարապետյանը հրաժարվեց որևէ այլ հարցի պատասխանել, միայն նշեց, թե կառավարությունը որոշումն ընդունել է, ինքն էլ «ինչ պետք է ասի», ցանկացողները կարող են կարդալ, ծանոթանալ:

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ևս հերքեց Հ.Նաղդալյանի խոսքը՝ հայտարարելով, որ միայն գյուղմթերքով չեն կարող արտահանման այդքան ծավալ ապահովել:

Կարդացեք նաև

Նա ևս բացառեց մենաշնորհացման հնարավորությունը ու նշեց, որ թեև այսօր այդքան մեծ արտահանող չունենք, բայց կլինեն: Դիտարկմանը, որ փաստորեն օրենք է գրվել անորոշ մեկի համար, Ճշմարիտյանը հակադարձեց, թե այն բոլոր արտահանողների համար է ու բոլոր ոլորտներին է վերաբերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս