«Հակակոռուպցիոն լրջագույն խնդիր ենք լուծել». Արմեն Մուրադյան
2014 թ. ՀՀ պետական բյուջեի միջոցներով առողջապահության ոլորտում կատարվել են մոտ 74.3 մլրդ դրամ ծախսեր` ապահովելով ծրագրի 90.6%-ը: Այսօր ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի,
ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ առողջաապահության նախարար Արմեն Մուրադյանը հայտարարեց, որ շեղումը հիմնականում պայմանավորված է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի և պետական հիմնարկների ու կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովման ծրագրում ընդգրկված առողջապահական փաթեթի շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրման ծախսերի կատարողականով:
Նախարարը կարևորեց համաչափ զարգացումը և նշեց, որ մարզերում փաստացի այսօր իրականացվում է վերապատրաստման ծրագիրը, որ մարզերի բժիշկները կարողանան արտերկրի լավագույն կլինիկաներոմ վերապատրաստվել:
«Փոխվել է կարգը, որ հիվանդը կարող է ինքն ընտրել՝ ո՞ր կլինիկայում կարող է բուժզննում իրականացնել: Հակակոռուպցիոն լրջագույն խնդիր ենք լուծել, երբ ֆիքսվում էր, թե որտեղ կարող է գնալ և բուժզննում իրականացնել և զրկվում էր ընտրության իրավունքից: Ու չնայած սրան 2.8%-ով բյուջեի ավելացում ունենք մարզերում»,- ասաց Ա.Մուրադյանը:
Ըստ նրա, երբ շահառուներն անցնում էին ապահովագրական ընկերություններով, 3.8 մլրդ դրամի անկում էր կանխատեսվում, բաց միայն 200 մլն դրամ է անկում եղել և ապահովագրական դաշտից վճարվող ծառայությունների փոխհատուցումը կարողացան հիվանդանոցային ծառայություններն ապահովել: Նախարարը նշեց, որ վճարումները կազմել են 33.8 մլրդ դրամ, անկումը միայն 200 մլն է եղել, քանի որ նպաստել են ստվերից դուրս գալուն և հարկային դաշտում այդ գումարները ցույց տալուն: