Բաժիններ՝

Նախարարը չգիտի՝ որտե՞ղ են ներդրվել քաղաքացիների փողերը

Այս տարվա մայիսի 1-ի դրութամբ կենսաթոշակային հաշիվ ունեցող անձանց թիվը, որոնց վրա առկա են կենսաթոշակային միջոցներ, կազմում է 171925 անձ, իսկ հաշիվներին առկա կուտակային հատկացումների գումարը 15 մլրդ դրամից քիչ ավելի է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Ըստ նրա՝ այսօր արդեն բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն կենսաթոշակային հաշիվ, ստացել են 2014թ. իրենց անհատական հաշիվների քաղվածքները:

«Այս պահին բնականոն ընթացքով աշխատանքները գնում են: Ես կարծում եմ, որ ընդհանրապես բազմաստիճան կենսաթոշակային համակարգի կամ կուտակային համակարգի արդյունավետությունը չի կարելի գնահատել կարճաժամկետ: Այն երկարաժամկետ ծրագիր է, ու արդյունքները տեսանելի են լինելու ավելի երկարաժամկետ ապագայում»,- ասաց Ա.Ասատրյանը:

Թե որտե՞ղ են ներդրվել քաղաքացիների փողերը, նախարարը դժվարացավ պատասխանել ու խորհուրդ տվեց դիմել ֆինանսական ոլորտի լիազոր մարմիներին:

Հիշեցնենք, որ նախքան կենսաթոշակային օրենքի փոփոխությունները նախատեսվում էր, որ շուրջ 250 հազար անձ կընդգրկվի համակարգ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս