«Ի՞նչ անենք, գործ չանե՞նք, ձեռներս ծալենք, նստե՞նք, կամ այստեղ գամ կմկմամ, որ դուր գա՞մ». Հրանուշ Հակոբյանը՝ Արամ Մանուկյանին
«Արի տուն ասելով՝ խնդիրը չի լուծվի, ամբողջ իշխանությունն ասում է՝ գնա տնից»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նա նշեց, որ ամեն տարի մոտ 60 հազար ՀՀ քաղաքացի գնում է հայրենիքից. «Երկիրը ձեռքից գնում է»: Ա.Մանուկյանի խոսքով՝ պետությունը չի կարող ունենալ այն տնտեսական հաջողությունը, որ գրավի մարդկանց ու գան այստեղ: Նա նշեց, որ եկողն էլ որպես տրանզիտ է օգտագործում Հայաստանն ու մեկնում է ԱՄՆ:
«Ի՞նչ անենք, գործ չանե՞նք, ձեռներս ծալենք, նստե՞նք, կամ այստեղ գամ կմկմամ, որ դուր գա՞մ: Ես՝ որպես կառավարության անդամ հայտարարում եմ, որ մենք ծրագրերը չենք տապալում, սփյուռքի հետ աշխատում ենք և սփյուռքը մեզ ընդունում է»,- հակադարձեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Ըստ նրա՝ համահայկական 5-6 կառույց նախարարության հետ ծրագրեր է ստորագրում ու գտնում է, որ արդյունավետ է աշխատանքը: