Արտագնա աշխատանքի մեկնողները կզրկվե՞ն նպաստից
ՀՀ 2014 թ. պետական բյուջեի փաստացի ծախսերի 27.7%-ն ուղղվել է սոցիալական պաշտպանության ոլորտին:
Այսօր ԱԺ սոցիալական հացերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկոմների ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց, որ կատարված հատկացումները կազմել են 342.5 մլրդ դրամ՝ ապահովելով 97.3% կատարողական:
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց, թե արդյոք արտագնա աշխատանքի մեկնողները հաշվառվելու դեպքում կզրկվե՞ն նպաստներից:
Ըստ Ա.Ասատրյանի՝ անապահովության գնահատման համակարգում ընտանիքի անապոհովության միավորը գնահատվում է, օրինակ, արդյոք նա եկամուտ ունի, թե ոչ: Նախարարի խոսքով՝ դա պարզվում է հարկային մարմնի կողմից վարվող համակարգի միջոցով.
«Եթե ոչ ֆորմալ եկամուտ կա, ապա այն չի երևում համակարգում, հետևաբար չի կարող ազդեցություն ունենալ այդ միավորի վրա: Սակայն եթե գրանցված է, ուրեմն ճիշտ է, որ ազդեցություն ունենա նպաստ ստանալ-չստանալու վրա»: