«Իշխանությունները ոչ միայն մտածում, այլև գործում են». Արտեմ Ասատրյան
«Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտը քննարկվում է, դրա արդյունքում կայացված որոշումներին նոր կարող ենք անդրադառնալ ու գնահատական տալ դրա ազդեցության վերաբերյալ: Բնականաբար, ցանկացած սակագնի բարձրացում մտահոգում է մեզ, որովհետև դրա առաջին ազդեցությունը սոցիալական խոցելի խմբերի վրա է: Պետության քաղաքականությունը և կառավարության գործողությունները պետք է ուղված լինեն առաջին հերթին սոցիալական խոցելի խմբերի պաշտպանությանը: Բոլոր հնարավոր մոտեցումները քննարկվում են»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Գողությունն ու չարաշահումը, ըստ նրա, գնահատականների խնդիր է, հանձնաժողովը պետք է կարողանա քննել և ճիշտ որոշում կայացնել. «Իշխանությունները ոչ միայն մտածում, այլև գործում են սոցիալական լարվածությունը նվազեցնելու համար: Գրեթե բոլոր ուղղություններով աշխատանքներն ընթացքի մեջ են, համապատասխան առաջարկություններ կներկայցնենք գործազրկության հետ կապված, սոցիալական խոցելի խմբերի հետ կապված սոցիալական ծրագերի հասցեականության ու չափերի ավելացման առումով»: