Գլխավոր գանձապետը չգիտի՝ Եվրամիությունից ստացված 7.1 մլրդ դրամն ինչն են արել
2014 թ. ՀՀ կառավարությունը Եվրամիությունից ֆինանսական աջակցություն է ստացել Ասոցացման համաձայնագրի կնքման համար: Այսօր ԱԺ-ում նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե այդ գումարն ինչի՞ վրա է ծախսվել: Ըստ նրա՝ 2014 թ. ի սկզբանե պարզ էր, որ մենք Ասոցացման համաձայնագիրը չենք կնքելու:
Ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը պարզաբանեց, որ խոսքը վերաբերում է ԵՄ-ի հետ 2010 թ. կնքված համաձայնագրի շրջանակներում նախատեսված միջոցներին: Ըստ նրա՝ ընդհանուր առմամբ 7.1 մլրդ դրամ է ստացվել Եվրամիությունից՝ որպես ոչ նպատակային դրամաշնորհ:
Թե կոնկրետ ինչ նպատակով է ծախսվել գումարը՝ Ջանջուղազյանը դժվարացավ հստակ պատասխանել, նշելով միայն, որ դրանք մուտք են արվել բյուջե: