Բաժիններ՝

Արմեն Աշոտյանը ահազանգում է

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը 168.am-ի հետ զրույցում ահազանգ հնչեցրեց, որ հանրակրթական ծրագրերը գերծանրաբեռնված են: Նա տեղեկացրեց, որ ուսումնասիրություններ են իրականացրել, որոնք ցույց են տվել, որ ՀՀ հանրակրթական ծրագիրը շատ բարդ, շատ հագեցած է և՛ իր առարկայացանկով, և՛ իր առարկայածրգրերով:

«Ստացվել է այնպես, որ մենք փորձում ենք երկար տարիների ընթացքում մեծ ծավալի նյութ տեղավորել սահմանափակ ժամերի ընթացքում: Ակնհայտ է, որ դա ազդում է նախևառաջ ուսուցման որակի վրա, և երկրորդ՝ երեխաների սովորելու ցանկության վրա, որը պակաս կարևոր չէ»,- ասաց Ա.Աշոտյանը՝ հավելելով, որ նախարարության առաջարկությամբ ՀԲ նոր վարկային ծրագրում ընդգրկել են պետական կրթական նոր չափորոշիչի վերանայման ենթագործողությունը: Նախարարի պարզաբանմամբ՝ սա նշանակում է, որ այս տարվանից սկսում են կրթական պետական չափորոշիչի համալիր վերլուծության, վերանայման միջազգային ստանդարտներին համապատասխանեցման նոր գործընթաց: Ա.Աշոտյանը նշեց, որ նման գործընթաց արվել է 12-13 տարի առաջ և հիմա ժամանակն է այն կրկնելու, որովհետև և՛ առարկաներն են շատացել, և՛ առարկաների ուսումնական ծրագերն են խիտ, նաև խնդրիր կա միջառարկայական կապերի բավարար մակարդակի:

«Պրոցեսը երկար է, աշխատանքի ծավալը մեծ է՝ վերլուծել հանրակթական ծրագրերը, դրանից հետո առաջարկություններով հանդես գալ, մասնագտական խոր քննարկումներ անցկացնել, հաստատել ծրագիրը, դրանից հետո նոր դասագրքեր տպել և ուսուցիչների վերապատրաստում իրականացնել: Տարիների աշխատանք է, բայց շատ կարևոր աշխատանք է: Ի դեպ, այս միտումը բոլոր երկրներում է, տարիների ընթացքում ծրագրերը շատ են ծանրաբեռնվել: Դպրոցում պետք է կարողանանք մի կարևոր բան ներդնել՝ սովորեցնել երեխաներին սովորել , որովհետև գիտելիքն այնքան արագ է ստեղծվում, օգտագործվում ու մաշվում, որ 12 տարիների ընթացքում անգամ դժվար է մարդուն տալ իր կյանքի ընթացքում անհրաժեշտ գիտելիքների պաշարը: Պետք է տալ մտածելու ունակություն, տալ բազային գիտելիքներ, տալ ունակություն տեղեկատվական հոսքերի հետ ինքնուրույն աշխատանքի համար»,- ասաց Ա.Աշոտյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս