«Չեխական ավիաուղիներ» ընկերության ներկայացուցիչները կժամանեն Երևան՝ բանակցելու չվերթները վերականգնելու հարցը

«Չեխական ավիաուղիներ» ընկերության ներկայացուցիչները հունիսի 22-ին կժամանեն Երևան՝ բանակցելու չվերթները վերականգնելու հարցը: Այս մասին այսօր Աժ-ում «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Նա շեշտեց, որ ընկերությունը ՀՀ թռիչքները դադարեցրել էր սեփականատիրոջ փոփոխության պատճառով: Նախարարի խոսքով՝ Պրահա այցելության ժամանակ ՀՀ վարչապետը սեփականատիրոջ հետ հանդիպում ունեցավ և հայկական կողմն ունի շատ լուրջ փաստարկներ, որ շահավետ կդարձնեն չվերթները, նախ՝ նրանց հետագա թռիչքները Հայաստան լինեն ցերեկային ժամերին և այլն:

Նախարարը նաև նշեց, որ «Լոտ» ընկերությունը 6 ամսով դադարեցրել է թռիչքները, բայց հունվարից վերսկսում է, արաբական «Էթիաթն» է եկել Հայաստան, Լիբանանն է ուզում ավելացնել չվերթները, «Էյր ֆրանսը» ավելացրել է և այլն:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930