Բաժիններ՝

Զոհրաբյանն ու Շարմազանովը դժգոհեցին՝ ՀՀ քաղաքացիները գերադասում են թռչել Թբիլիսիից. այնտեղ ավիատոմսերի գները շատ ավելի մատչելի են

Այսօր Աժ արտահերթ նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ներկայացրեց «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին դրույթները, որն, ըստ նրա վերաբաշխում է լիազորութունները ոլորտը կարգավորղ լիազորված մարմինների միջև: Նա նշեց, թե արդիականացվում է նաև առևտրային օդային հաղորդագրությունների բնագավառը, մասնակիցներին թույլտվությունների տրամադրման կարգը, ապահովում է թափանցիկությունը և միջազգային նորմերին համապատասխանությունը:

«Աշխուժություն և ներդրումների աճ է սպասվում»,- ասաց նախարարը:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ու ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը  դժգոհեցին, որ ՀՀ քաղաքացիները հաճախ գերադասում են թռչել Թբիլիսիից, որտեղ ավիատոմսերի գները շատ ավելի մատչելի են:

Կ.Ճշմարիտյանը հակադարձեց, թե Թբիլիսիում անորակ ծառայություններ են մատուցում բյուջետային ընկերությունները: Նա ներկայացրեց վիճակագրական մի քանի տվյալներ՝ 2013-ի համեմատ 2014-ին ուղևորափոխադրումներն աճել են 20%-ով, ավելացել է թռիչքների հաճախականությունը, սակագները նվազել են 5.1%-ով, այս տարի էլ թռիչքների հաճախականությունը պակասել է, բայց ուղևորափոխադրումներն աճել են, մասնավորապես՝ սակագները 2015թ. ապրիլին 2014թ. դեկտեմբերի համեմատ նվազել են 15%-ով: Այսօր ՀՀ-ից թռիչքներ են իրականացնում 24 ավիաընկերութուններ, որից 8-ը ռուսական են:

Կարդացեք նաև

Նախարարը չհամաձայնեց նաև պատգամավորների պնդումների հետ, թե «բաց երկնքի» քաղաքականությունն անարդյունավետ է: Ըստ նրա՝ Գյումրիի օդանավակայանի հետ կապված բանակցություններ են ընթանում, որ մինչև տարվա վերջ կավարտվեն. ««Վիզ Էյր», «Իզի Ջեթ», «Բյուլին» ընկերությունների հետ ամենօրյա բանակցություններ են վարվում, որ թռիչքներ իրականացվեն Գյումրիից»:

Ազգային փոխադրողի հետ կապված Կ.Ճշմարիտյանը հավաստեց, որ ցանկացած ընկերություն, որը նախաձեռնող կլինի, ՀՀ կառավարությունը կաջակցի դրան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս