Բիբինը 2 անգամ սպառնացել է ՀԾԿՀ-ին

Քիչ հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում կսկսվի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ ՀԷՑ-ի հայտի քննությունը:

ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին հասցրել է 2 նամակ ուղակել՝ երեկ և այսօր առավոտյան՝ նախազգուշացումներով ու «սպառնալիքներով», որ եթե ՀԾԿՀ-ն սակագինը չբարձրացնի իր պահանջած 17 դրամով, ապա էլեկտրաէներգիայի մատակարարումների հետ խնդիրներ կառաջանան, ընդհուպ մինչև այն, որ էներգամատակարարման համակարգի գործունեությունն ընդհանրապես կդադարեցնեն:

Թեև Ե.Բիբինը հրավիրված է նիստին, սակայն, ըստ ամենայնի, այս հրավերը նա ևս կանտեսի, ինչպես վարվեց ԱԺ-ում լսումների ժամանակ:

ՀԾԿՀ որոշման նախագծում նշված է, որ բնակչության համար սակագնը բարձրանում է՝ ցերեկայինը 48.78 դրամ/կՎտժ (ներառյալ ԱԱՀ), գիշերայինը՝ 38.78 դրամ/կՎտժ (ներառյալ ԱԱՀ):

Տեսանյութեր

Լրահոս