Բաժիններ՝

Նաղդալյանը հակադարձում է Փոստանջյանին. «Հանցագործությունների մասին խոսելն այնքան էլ հարիր չէ»

Ազգային ժողովի արտահերթ նիստում «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» օրինագծի քննարկման ժամանակ արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն ու բազմաթիվ անգամ ծրագիրն անվանեց «խոստումնալից»:

Ծրագրով, հիշեցնենք, նախատեսվում է «Ալյոտիգ» ընկերությանն արտոնություններ տրամադրել պոչամբարների մշակման նպատակով:

Ըստ Նաղդալյանի՝ ծրագիրն անօրինակ է, որի անհրաժեշտությունը շատ խիստ է եղել, հարցը վերաբերում է բնապահպանական, առողջապահական ու արտադրական խնդիրների, որ ներկայացման կարիք էլ չկա: Նա նշեց, թե նման օրակարգ ունեն աշխարհի բոլոր այն երկրները, որոնք ունեն մեծ ծավալի հանքարդյունաբերություն և այս մարտահրավերը նաև մեր երկրի առջև է: Նաղդալյանի խոսքով՝ 237.5 մլն դոլարի ներդրումային ծրագիր է, 1000 մշտական աշխատատեղեր են ստեղծվելու 2 գործարանների կառուցումից հետո, և շեշտեց, թե գիտական նորություն ենք ունենում: Նշելով, որ նորությունը՝ գիտական տարրը շատ ակտուալ է, Նաղդալյանը ծրագիրն անվանեց համարձակ:

«Ծրագիրը լուրջ գիտական տարր ունի ու շատ կարևոր է, որ հիմնված է հայկական գիտական մտքի վրա»,- ասաց նա:

Ընկերության սեփականատերերի մասին պատգամավոր Զարուհի Փոստանջյանի քննադատություններին ի պատասխան՝ Նաղդալյանը հայտարարեց, թե ծրագիրն ու մաստեր պլանը վկայում են, որ շատ լուրջ «զայավկա» է, շատ լուրջ հայտ է, որը խոսում է այն մասին, որ իսկապես այս ծրագրի ետևում կան լուրջ մոտեցումներ, նախապատրաստական աշխատանքի ընթացքում շատ լուրջ աշխատանք է կատարվել:

Ըստ նրա՝ բնապահպանական խնդիրները աղետալի են այս պահի դրությամբ և այս լուծումը խոստումնալից է՝ գործարան է կառուցվում արդեն իսկ խաթարված «զոնաներում», արյդունքում ստանալու ենք դատարկված պոչամբարներ, նաև սահմանամերձ բնակավայրերի զարգացման խնդիր է լուծվելու, քանի որ լոկոմոտիվի դեր է ունենալու.

«Դրական կողմներն այնքան գերակշիռ են, որ անհատների մասին խոսելը, անուները՝ ում և որքանով են հայտնի, առավել ևս հանցագործությունների մասին խոսելն այնքան էլ հարիր չէ, քանի որ գոնե անմեղության կանխավարկածի խնդիր կա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս