Հունվարին Հայաստանից Ռուսաստան արտահանումները կտրուկ ավելացել են

Այս տարվա հունվարին Հայաստանն ավելի շատ առևտուր է արել ԱՊՀ, քան ԵՄ երկրների հետ, ընդ որում՝ ԱՊՀ պետություննրի շարքում առյուծի բաժինն ընկնում է Ռուսաստանին: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր տեսակարար կշռում ԱՊՀ-ին բաժին է ընկել Հայաստանի ողջ առևտրի 33.9%-ը (2015 թ. հունվարին՝ 33%), իսկ ԵՄ-ին՝ 24%-ը (2015 թ. հունվարին՝ 23.1%): Երկու դեպքում էլ, սակայն, առևտուրը պակասել է մոտ 11%-ով:

Ուշագրավ է, որ ԵՏՄ երկրներից դեպի Ռուսաստան Հայաստանից կատարվող արտահանումն աճել է 82.2%-ով, Ղազախստան արտահանում չի իրականացվել, իսկ Բելառուս արտահանումը կրճատվել է 88%-ով: Ներմուծումը Ռուսաստանից կրճատվել է մոտ 5%-ով, Բելառուսից՝ 70%-ով, իսկ Ղազախստանից ավելացել է 2.8 անգամ: Իրանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունն ավելացել է 30.3%-ով՝ կազմելով ՀՀ ընդհանուր առևտրի 6.8%-ը, ընդ որում՝ արտահանումն աճել է գրեթե 3 անգամ:

Տեսանյութեր

Լրահոս