Վաղը կառավարությունն Ընտրական օրենսգրքի նախագիծը կուղարկի ԱԺ

ՀՀ կառավարությունը վաղվա նիստում կհաստատի Ընտրական օրենսգրքի նոր նախագիծը և այն` հարակից օրենքների նախագծերով հանդերձ, կուղարկի Ազգային ժողով: Ըստ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանի՝ նախագիծն իր մեջ ներառում է շահագրգիռ բոլոր գերատեսչությունների կողմից ներկայացված առաջարկները, լրամշակված է և որոշակի տարբերություններ կան Վենետիկի հանձնաժողով ուղարկված նախնական տարբերակի համեմատությամբ:

Այդ տեսքով այն կդրվի հանրային քննարկման: ՀՀ ընտրական օրենսգրքի հետ միասին փոփոխության կենթարկվեն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ oրենuգիրքը, ՀՀ վարչական դատավարության, ՀՀ քրեական oրենuգրքերը, «Սահմանադրական դատարանի մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Գնումների մասին», «Կուսակցությունների մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031