Բաժիններ՝

ԿԲ-ն տեղյակ է խարդախության փորձից

ՀՀ Կենտրոնական բանկը, ի պատասխան մեր հարցման, հայտնել է, որ տեղյակ է ՀՀ բանկերից մեկում տեղի ունեցած միջադեպի մասին (քարտերի միջոցով փորձ է արվել խարդախություն անել):

ԿԲ-ն նշում է, որ ներկա պահին ուսումնասիրություններ են կատարվում՝  մանրամասները պարզելու համար: Նաև նախնական տեղեկացնում են, որ խոսքը գնում է ոչ թե կիբեռհարձակման, այլ սահմանափակ թվով հաճախորդների քարտային հաշիվներով զեղծարարության իրականացման մասին:

Նշենք, ՎՏԲ-Հայաստան բանկը արդեն հաստատել է, որ Հայաստանից դուրս գտնվող շուրջ 200 քարտերից փորձել է արվել խարդախություն կատարել։ Դա հայտնաբերվել է վաղ առավոտյան: Բանկը ձեռնարկել է համապատասխան քայլեր, և հետագա փորձերը կանխվել են։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս