Բաժիններ՝

«Սա PR չի, ես ընդհանրապես PR-ի համար չեմ եկել այստեղ». Լևոն Մկրտչյան

«Ես ոչ մի բան չեմ հայտարարել, ինձ պարզապես ասել են՝ ինչո՞ւ ես այս մեքենան նստում, բացատրել եմ: Սա PR չի, ես ընդհանրապես PR-ի համար չեմ եկել այստեղ: Ինչ անում եմ, կրթական համակարգում իմ պարտականությունների մեջ է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը՝ մեկնաբանելով նախկին նախարար Արմեն Աշոտյանին նվիրված «Volksvagen touareg» մակնիշի թանկարժեք ավտոմեքենայից հրաժարվելու և համեմատաբար էժան` «Toyota camry» մեքենայով երթևեկելու փաստը:

Ըստ նրա՝ «Toyota camry»-ն նոր մեքենա չի, ԿԳՆ աշխատակազմի ղեկավարի մեքենան է եղել. «Թանկարժեքի և ոչ թանկարժեքի խնդիր չկա, մի քանի տարվա մեքենա է»: Նախարարը բացառեց, որ կարող է հրաժարվել նաև այդ մեքենայի ծառայություններից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս