Բաժիններ՝

Էներգետիկ համակարգը գնում է դեպի կանաչ տեխնոլոգիաներ

Այսօր Ազգային ժողովը միաձայն ընդունեց կառավարության ներկայացրած «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Կողմ քվեարկեց 111 պատգամավոր:

Հիշեցնենք, որ օրենքում փոփոխություններն անհրաժեշտ են էներգետիկայի բնագավառում ստեղծված անհրաժեշտություններին և փաստացի իրավիճակին համապատասխանեցնելու համար: Կանխատեսվում է, որ օրենքի ընդունմամբ միջնաժամկետ հեռանկարում էներգետիկ համակարգում կստեղծվեն նորագույն և մաքուր, կանաչ տեխնոլոգիաների կիրառմամբ արտադրական մի շարք նոր հզորություններ, այդ թվում՝ արևային էներգիայի կիրառմամբ, որոնք զգալիորեն կթեթևացնեն էներգետիկ համակարգում գործող արտադրական հզորությունների բեռը` նվազեցնելով կախվածությունը ներկրվող ածխաջրածնային վառելիքներից, այդպիսով կդիվերսիֆիկացվի ՀՀ տնտեսությունը` էներգակիրների մատակարարման այլընտրանքային ուղիների ապահովման և նորագույն տեխնոլոգիաների կիրառման տեսակետից, և կբարձրանա էներգետիկ անկախության աստիճանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031