
ՀԱԿ-ը խոստանում է իշխանության գալու դեպքում գազի և էլեկտրաէներգիայի գներն իջեցնել 25%-ով

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մշտապես զբաղված է եղել իր կարգավորման դաշտում գտնվող ընկերությունների հայտերը բավարարելով և գները բարձրացնելով: Նման հայտարարություն այսօր ԱԺ նիստում ՀԾԿՀ 2016թ. ծրագրի քննարկման ժամանակ արեց ՀԱԿ խմբակցության ղեկվար Լևոն Զուրաբյանը: Նա նշեց, որ ՀԱԿ-ը ստեղծել է լուրջ աշխատանքային խումբ, որի ուսումնասիրության հիման վրա եկել են եզրակացության, որ ճիշտ քայլեր կատարելու դեպքում գազի և էլեկտրաէներգիայի գները կարելի է նվազեցնել առնվազն 25%-ով:
«Մենք խոստանում ենք, որ առաջիկա ընտրություններում հաղթելու և իշխանության գալու դեպքում առաջին քայլերից մեկը, որ անելու ենք, լինելու է գազի և էլեկտրաէներգիայի գների նվազեցումը 25%-ով: Նույն բանը մենք կանենք բենզինի և դիզվառելիքի դեպքում, բայց դա արդեն ուրիշ թեմա է և որևէ կերպ կապված չէ այս հանձնաժողովի գործունեության հետ»,- ասաց Լ.Զուրաբյանը:
«Շնոհակալություն, լավ երազ է, որ կատարվի»,- նկատեց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը: