ՀԱԿ-ն առաջարկում է ստեղծել քաղաքական երկխոսության ֆորմատ՝ 4+4+4 ձևաչափով

Այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ Ընտրական օրենսգրքի ընդունումը տվյալ քաղաքական իրավիճակում ստացել է շատ կարևոր նշանակություն և մոտեցումը չի կարող լինել ֆորալ, թե ինչ ընթացակարգերով պետք է այն պառլամենտում քննարկվի:

«Ես կարծում եմ, որ ԱԺ ղեկավարությունը կարող է դիրքորոշում ունենալ և նպաստել, որ ստեղծվի քաղաքական երկխոսության ֆորմատ՝ 4+4+4 ձևաչափով՝ 4 հոգի իշխանությունից, 4 հոգի ընդդիմադիր խմբակցություններից և 4 հոգի քաղաքացիական հասարակությունից»,- ասաց Լ.Զուրաբյանը՝ կարևորելով արտախորհրդարանական ուժերի մասնակցությունը ԸՕ քննարկումներին:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ իշխանության նպատակը ֆորմալ քննարկումները չեն, այլ նպատակն է՝ հասնել նոր ԸՕ ընդումանը, որը հնարավորինս կբարձրացնի ընտրական գործ նկատմամբ վստահության մակարդակը: Նա նշեց, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողոում քննարկումներ կլինեն մարտի 18-ին՝ խմբակցությունների մասնակցությամբ, հետո կլինի ընդլայնված քննարկում:

«Այն, որ չկա մի հարց, որ քննարկման ենթակա չէ, սա փաստ է»,- հայտարարեց Շարմազանովը:

Կարդացեք նաև

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր հերթին հայտարարեց, որ պատրաստ են ստեղծել աշխատանքային խումբ՝ բոլոր ուժերի մասնակցությամբ:

«Մենք աշխատանքային խումբ չենք առաջարկում,- հստակեցրեց Լևոն Զուրաբյանը և հավելեց,- Դուք կարող եք լսել բոլոր առաջարկները և մերժել դրանք: Մեր առաջարկն է, որ այլ պրոցես կազմակերպվի և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ասածով ԸՕ-ն ընդունվի կնսենսուսով և լինի քաղաքական երկխոսության ձևաչափ, որը թույլ կտա բոլոր քաղաքական ուժերին հասնել այնպիսի լուծման, որ ժողովրդի վստությունը վերականգնվի ընտրությունների նկատմամբ»:

Տեսանյութեր

Լրահոս