Բաժիններ՝

Հայաստանում կոռուպցիան աճում է՝ ի հեճուկս իշխանությունների պնդումների

Հայաստանում պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները, նվազելու փոխարեն, աճում են: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ անցած տարվա հունվարի փոխարեն՝ այս տարի հունվարին գրանցվել է հանցագործությունների 27% աճ, և դրանց թիվը կազմել է 70: Այս հանցագործությունների գերակշիռ մասը՝ 42-ը, կոռուպցիոն բնույթի են: Հանցագործություններից 13-ը պաշտոնեական լիազորություններ չարաշահելու դեպքեր են, 1-ը՝ անմիջական կաշառք ստանալ, տալ կամ կաշառքի միջնորդությունն է, 5-ը՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը, 51-ը՝ պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված այլ հանցագործություններ են:

Ի դեպ, անցած տարի անմիջապես կաշառատվության 26 գործ ուղարկվել է դատարան, որոնցով անցել են 53 անձինք, սակայն 18 գործերը կարճվել են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս