«Միակ մարդը, ով Մարտի 1-ի հետ որևէ կապ չունի, դա Վարդան Օսկանյանն էր». Վահե Հովհաննիսյան

«Վարդան Օսկանյանը բոլոր իրավունքներն ունի հայաստանյան քաղաքական դաշտում կուսակցություն հիմնելու: Կուսակցության հիմնադրմամբ քաղաքական դաշտում էական փոփոխություններ կլինեն, երկրորդ, երրորդ, չորրորդ տեղերը զբաղեցնելու մասին բոլոր խոսակցություններում հստակություն կմտնի, բոլորի խաղաքարտերը, մեղմ ասած, խառնվելու են»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը:

Վ.Օսկանյանի նման՝ Վ.Հովհաննսիյանը ևս հերքեց, թե նախկին արտգործնախարարը կապ ունի Մարտի 1-ի հետ. «Միակ մարդը, ով Մարտի 1-ի հետ որևէ կապ չունի, դա Վարդան Օսկանյանն էր: Բոլոր նրանք, ովքեր եղել են իշխանության մաս և բարիկադի մյուս կողմում, ունեն պատասխանատվության չափ»:

Ըստ Վ.Հովհաննսիյանի՝ բարոյական չէ այդ թեման շահարկել: Նա վստահեցրեց, թե ինքն ամենաշահագրգիռ մարդկանցից մեկն է, որ այդ ողբերգությունը բացահայտվի մինչև վերջ. «Դա միայն իրավապահ համակարգի գործ չէ: Ինչո՞ւ մեր քաղաքաում, մեր երկրում այդքան բարիկադավորվեց հասարակությունը, ավելի խորքային հարց է»:

Պատգամավորի խոսքով՝ Քոչարյանի և Օսկանյանի հետ կապված բոլոր հարցերին արդեն իսկ Օսկանյանը պատասխանել է:
Օսկանյանի կուսակցությանն իր անդամագրվելու մասին Վ.Հովհաննիսյանը հայտարարեց, թե առաջարկ դեռ չի ստացել:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս