
Եթե ԱՎԾ ղեկավար Մնացականյանը չի կարողացել բացատրել, «մահկանացուներն ինչպե՞ս կարող են բացատրել»

«Իմ տրամաբանութամբ պարոն Կարապետյանը շեշտեց, որ նախկին զարգացման ռեսուրսը սպառված է և անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր ռեսուրսներ՝ հետագա զարգացման համար»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ անդրադառնալով նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությանը, որ Հայաստանի տնտեսության վիճակը շատ ծանր է։
168.am–ի հարցին, թե ինչպե՞ս կբացատրեք հակասությունը, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորում է ՀՀ նախագահին բարձր տնտեսական աճի առթիվ, իսկ Կարեն Կարապետյանը հայտարարում է տնտեսության ծանր վիճակի մասին, Վ.Գաբրիելյանը պատասխանեց, որ եթե ԱՎԾ ղեկավար Մնացականյանը չի կարողացել բացատրել դա, ապա «մահկանացուները ինչպե՞ս կարող են բացատրել»։
Մանրամասները՝ տեսանյութում: