Բաժիններ՝

«Իրանցիները ցանկանում են գալ Հայաստան, զարգացնել հարաբերությունները երկու երկրների միջև». Մեկնարկել է «Հայաստանը որպես կամուրջ դեպի մեծ շուկաներ» համաժողովը

«Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդեսի շրջանակներում այսօր Մերիդիան Էքսպո կենտրոնում սկսվել է «Հայաստանը որպես կամուրջ դեպի մեծ շուկաներ» թեմայով տնտեսական համաժողովը:

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը հայտարարեց, որ Հայաստանն աջակցություն է ցուցբերում Արևմուտքի և Իրանի միջև երկխոսության առաջընթացին. «ԵՏՄ-ն ներկայումս կապեր ունի Իրանի հետ, շարունակվում են բանակցությունները և հեռանկարը ազատ առևտրի գոտի ստեղծելն է, որից կշահի թե՛ Իրանը, թե՛ ԵՏՄՆ-ն, և մենք նաև կխորացնենք տարածաշրջանային ինտեգրումը, որը կբերի տարածաշրջանի բարգավաճման»:

Ըստ Վ.Գաբրիելյանի` պետք է տեսնել հեռանկարները, թե ուր ենք գնում, ինչպես կարող ենք աշխատել` առևտուրն ու բիզնեսը զարգացնելու համար:

«Եթե դուք ունեք նախագիծ, գաղափար, ապա այն դուրս չի մնա այս համաժողովի ուշադրությունից»,- ասաց Վ.Գաբրիելյանը:

ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադը հայտարարեց, որ Իրանը նպատակ ունի լավագույնս օգտագործել ԵՏՄ-ի հետ հնարավորությունները և ազատ առևտրի ռեժիմը: Նա կարևորեց գոյություն ունեցող պոտեցնիալը, տնտեսական համագործակցության մակարդակը բարձրացնելու համար անհրաժեշտ հենքի ստեղծումը: Դեսպանի խոսքով` երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները փոխայցելություններ են ունենում, կան երկրների ներկայացման լավագույն հնարավորություններ:

«Իրանցիները ցանկանում են գալ Հայաստան, որպեսզի զարգացվի հարաբերությունները երկու երկրների միջև: Պետք է վերացնել մաքսային խոչընդոտները և տարիֆները, ստեղծել այնպիսի հնարավորություններ, որպեսզի առևտրականները հնարավորություն ունենան մասնակցել տնետսության տարբեր ոլորտներում»:

Իրանի դեսպանը կարևորեց «Հյուսիս-հարավ» միջանցքի կառուցումը. «Սա շատ արժեքավոր հնարավորություն է տնտեսական համագործակցությունը երկու երկրների միջև զարգացնելու համար: Ճանապարհը կենսական նշանակություն ունի, պետք է համագործակցել այն երկրների հետ, որ կարող են կառուցել մայրուղիներ, օգտագործել Սև ծով դուրս գալու հնարավորությունները»:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի (նախարար) անդամ Կարինե Մինասյանը հայտարարեց, որ համաշխարհային տնտեսության զարգացման ներկա փուլում թվայնացված տեխնոլոգիաները ներթափանցել են տնտեսության բոլոր ճյուղեր, մինչև 2020թ-ը համաշխարհային տնետսության 40%-ը թվայնացված կլինի, իսկ մեզ մոտ այն ընդամենը 5% է:

Ըստ նրա` հարկավոր է համատեղ նախագծեր իրականացնել և արդեն աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ: Նա հույս հայտնեց, որ ԵՏՄ թվայնացված տարածքը կարդիականացնի նաև անդամ երկրների տեխնոլոգիաները: Մինասյանի խոսքով` ներքին խոչընդոտների վերացումը, սեփական թվային ակտիվների ստեղծումը մեծ դեր ունեն երկրի առաջընթացն ապահովելու համար. «Մենք գտնվում ենք այս համագործակցության ճանապարհի սկզբում: Իրանը լայն օրակարգ ունի թվային աշխարհում: Կարծում եմ` պետք է հարմոնիզացնել ԵՏՄ-ի և Իրանի թվային տարածքները»:

Տնտեսական համաժողովի ընթացքում կներկայացվեն Հայաստանի Հանրապետության, Եվրասիական տնտեսական միության Հանրապետության գործարար և ներդրումային միջավայրները, կլինեն զեկույցներ Հայաստանի հաղորդակցության, զբոսաշրջության,դեղագործության, էներգետիկայի և գյուղվերամշակման ոլորտների վերաբերյալ։ Համաժողովի ընթացքում կներկայացվեն նաև ԵԱՏՄ կարգավորումները, այդ թվում՝ մաքսային սակագնային  և ոչ սակագնային կարգավորումները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս