«Գլոբուսի վրա ենք ապրում, լուսնի վրա չենք». ՀՀ Ֆինանսների նախարար
«Բյուջեն կազմվելու է, որպեսզի մենք մեր հարկատուների փողերը խնայողաբար օգտագործենք։ Բյուջեն սովորաբար կառուցվում է ՝ ելնելով տնտեսական իրավիճակից։ Ինքը ոչ միայն ֆինանսական փաստաթուղթ է, այլև դրանով դու կարողանում ես ներկա տնտեսական իրավիճակում ազդակներ հաղորդել, և դա պետք է լինի իրատեսական»,- այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։
Ըստ նրա՝ տնտեսական աճի դեպքում պետք է հանգամանքների հետ հաշվի նստել. «Հայաստանի Հանրապետությունն էլ անմասն չի, գլոբուսի վրա ենք ապրում, լուսնի վրա չենք»։
Մանրամասները՝ տեսանյութում: