«Այո, պարոն վարչապետը նոր դիրքում, նոր խնդիրների մասով այլ մարդու տեսնելու ցանկություն է հայտնել». Արծվիկ Մինասյան

«Այո, պարոն վարչապետը նոր դիրքում, նոր խնդիրների մասով այլ անձի տեսնելու ցանկություն է հայտնել: Ես կարծում եմ՝ ցանկացածս նման որեւէ ամբիցիա կամ ձգտում չունի ամեն գնով պահպանելու իր դիրքերը, առավել ևս, որ մեր նպատակը ոչ թե ամեն գնով տվյալ դիրքում մնալն է, այլ նպաստել, որ այն հիմնական խնդիրներն ու նպատակները, որոնք ձևակերպված են քաղաքական համաձայնագրում, որոնք բխում են սահմանադրական փոփոխություններից և բերում են մեր երկրի տնտեսության առաջանցիկ զարգացում, մենք, անկախ նրանից՝ որտեղ ենք լինելու, պետք է աջակցենք»,- այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Արծվիկ Մինասյանը:

Հարցին, թե վարչապետը հիմնավորե՞լ է՝ ինչու չի ուզում իրեն տեսնել այդ պաշտոնում, նա պատասխանեց. «Յուրաքանչյուր վարչապետ ինքն է նախընտրում այն թիմը, այն անձին, որտեղ տեսնում է ավելի արդյունավետ մեխանիզմ: Ես որևէ ձգտում՝ ամեն գնով գտնվելու այս դիրքի վրա, չունեմ, դա ինքնանպատակ չէ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930